Նոտր Դամը կունենա հակահրդեհային աննախադեպ համակարգ

Փարիզի Աստվածամոր տաճարում, որը տուժել էր 2019 թվականին ահավոր հրդեհից, հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի, ասել է տաճարի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստը։

«Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը Ֆրանսիայի Ազգային ժողովի մշակութային հարցերի հանձնաժողովի նիստում։

Նա նաև ասել է որ տաճարը բացվելուց հետո տարեկան կկարողանա ընդունել 14 միլիոն այցելու՝ երկու միլիոնով ավելի, քան հրդեհից առաջ։

Մեկնաբանելով պատգամավորների մեկնաբանությունները՝ կապված տանիքը կապարապատելու բնապահպանական ռիսկերի հետ, Ժոստը նշել է, որ նախատեսվում է «անձրևաջրերի հավաքման փորձնական համակարգ»՝ հետագայում մշտական, ավելի հարմարեցված համակարգ ներդնելու նպատակով:

ajax-loader