File - An unsold 2023 Model X sports-utility vehicle sits outside a Tesla dealership June 18, 2023, in Littleton, Colo. Tesla is recalling more than 2 million vehicles across its model lineup to fix a defective system that's supposed to ensure drivers are paying attention when they use Autopilot. (AP Photo/David Zalubowski, File)

Ավտոպիլոտը խնդիրներ ունի․ Tesla-ն հետ է կանչում 2 միլիոն մեքենա

Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, որպեսզի շտկի ավտոպիլոտի համակարգը։ Թարմացումները  պետք է ապահովեն, որ վարորդներն ուշադիր լինեն, երբ օգտագործում են ավտոպիլոտ համակարգը։

Մեքենաների հետկանչումը տեղի է ունենում Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության կողմից երկու տարի անցկացվող հետաքննությունից հետո։ Դրա պատճառ են դարձել վթարները, որոնք տեղի են ունեցել, երբ վարորդներն օգտագործելիս են եղել մասամբ ավտոմատացված ավտոպիլոտ վարման համակարգը։ Որոշ վթարներ մահացու ելք են ունեցել։

Գերատեսչությունը հայտնել է, որ հետաքննության արդյունքներով՝ ավտոպիլոտի մեթոդը՝ ապահովելու, որ վարորդներն ուշադրություն դարձնեն մեքենա վարելու ընթացքին, գուցե, բավարար չէ և կարող է հանգեցնել համակարգի կանխատեսելի չարաշահման:

Հետկանչումները վերաբերում են Y, S, 3 և X մոդելներին, որոնք արտադրվել են 2012 թ․ հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թ․ դեկտեմբերի 7-ը։

Tesla-ն նախատեսում է թարմացնել մեքենաներում արդեն առկա համակարգը և ավելացնել լրացուցիչ կարգավորումներ և ահազանգման համակարգեր, որոնք պետք է վարորդին խրախուսեն ավտոպիլոտի օգտագործման ժամանակ շարունակական պատասխանատվություն դրսևորել վարման գործընթացի նկատմամբ։

ajax-loader