510 մլն դրամի ներդրում․ 3 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամին:

«ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել սերմարտադրության ոլորտում,սերմերի զտկման և տեսակավորման նպատակով։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայում առկա է 6 աշխատատեղ 70 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2024 թվականը, նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 70 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 523 հազ․ դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԼԵՆՏԵՔՍ»-ը  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել գուլպեղենի, տրիկոտաժի և հագուստի արտադրության և փաթեթավորման համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Գյումրի քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2001թվականին։

Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է կտորի արտադրամաս, իրականացվել են կապիտալ շինարարական աշխատանքներ՝ շուրջ  45 մլն դրամի չափով,  ձեռք են բերվել նոր սարքավորումներ՝ շուրջ 334․6 մլն դրամի, հումք և այլ նյութեր՝ շուրջ 550 մլն դրամի։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 146․2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ մինչև 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 146․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7․3 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց նաեւ «ԴԱՍՈ ՊՐԻՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ալյումինե փայլաթիթեղից տարաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական տարածքի շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև23-ի՝290 հազ դրամմիջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 213 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23 մլն դրամ:

ajax-loader