Հայաստանում գինու արտադրությունն աճել է 15.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,061.3 հազար լիտր գինի, որից 1,105.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 15.7%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 54.4%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 32.0%-ով և կազմել 508.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 42.1%-ով և կազմել 962.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 23,742.9 հազար լիտր։

ajax-loader