2023-ի ամառն Արկտիկայում ռեկորդային տաք է եղել. NOAA

Արկտիկայի  ամառային միջին ջերմաստիճանը 2023 թվականին ռեկորդային ամենաբարձրն է եղել տարածաշրջանում, հաղորդում է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA):

«Անցյալ տարվա ընթացքում Արկտիկայում ցածր շերտի օդի միջին ջերմաստիճանը վեցերորդ ամենատաքն էր 1900 թվականից ի վեր՝ 20 աստիճան Ֆարենհայթով (զրոյից ցածր  7 աստիճան Ցելսիուսով): Արկտիկայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 43 աստիճան Ֆարենհայթով (6,4 աստիճան Ցելսիուսով)»,- 13 երկրների 82 գիտնականների ուսումնասիրության արդյունքներն է մեջբերում գործակալությունը:

Վարչության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ 1940 թվականից ի վեր Արկտիկայում միջին տարեկան ջերմաստիճանը 10 տարվա ընթացքում աճել է 0,25 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, իսկ ամառային միջին ջերմաստիճանը՝ 0,17 աստիճանով։

Գիտնականները նաև պարզել են, որ Արկտիկայում ծովի սառույցի մակերեսը  2023 թվականին շարունակել է նվազել: «Այս տարի ծովի սառույցի տարածությունը վեցերորդ ամենացածրն էր արբանյակային գրառումներում, որոնք թվագրվում են 1979 թվականին, ավելի հին, ավելի հաստ բազմամյա սառույցը եղել է շատ ավելի բարակ, քան 1980-ականներին», – ասվում է զեկույցում:

ajax-loader