Tag Archives: ռեկորդ

Վրաստանը ռեկորդային եկամուտ է ստացել գինու և ոգելից խմիչքների արտահանումից

2024-ին Վրաստանը արտահանել է 565 միլիոն դոլար արժողությամբ գինիներ և ալկոհոլային խմիչքներ, ինչը 24%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը: Գինու ազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանը 276.1 միլիոն դոլար արժողությամբ մոտ 95 միլիոն լիտր գինի է արտահանել 72 երկիր: 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քանակական աճը կազմել է 6%, իսկ եկամտաբերությունը՝ 7%: Արտահանումն աճել է դեպի հետևյալ երկրներ՝ Լեհաստան՝ 12% (6.7 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը հերթական ռեկորդն է սահմանել՝ անցնելով $93000-ը

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կրիպտոարժույթների և հիմնականում բիթքոյնի գինը վստահորեն շարունակում է աճել և արդեն անցել է 93,000 դոլարից, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Սակայն կրիպտոարժույթների աճը նկատվել է ամբողջ տարվա ընթացքում և պայմանավորված է եղել մի շարք այլ գործոններով։ Իհարկե, վերջին օրերին կրիպտոարժույթների արագ աճի հիմնական պատճառը Թրամփի ընտրությունն էր որպես ԱՄՆ հաջորդ նախագահ։ Իր նախընտրական քարոզարշավի ...

Կարդալ ավելին »

44.9 միլիոն ուղևոր․ Դուբայի օդանավակայանը նոր ռեկորդ է սահմանել

Աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Դուբայի միջազգային օդանավակայանը սահմանել է նոր ռեկորդ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սպասարկելով 44.9 միլիոն ուղևորի: Այս ցուցանիշն 8%-ով գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի վիճակագրությունը: Այս մասին ասվում է Dubai Airports-ի մամուլի հաղորդագրությունում: 2024-ի առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանն ամենաշատ ուղևորներն ընդունել է Հնդկաստանից՝ 6.1 միլիոն: Նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան և Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 3.7 ...

Կարդալ ավելին »

Inside Out 2՝ ռեկորդային ժամկետում ավելի քան 1 մլրդ դոլար հավաքած առաջին մուլտֆիլմն աշխարհում

«Գլուխկոտրուկ-2»-ը (Inside Out 2) դարձել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային կարճ ժամկետում (թողարկումից ընդամենը 19 օր անց) հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար։ «Մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք այդ ֆենոմենալ ցուցանիշինին ռեկորդային կարճ ժամկետում, եւ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ համաշխարհային լսարանը կնայի այս հիանալի ֆիլմը»,-հայտնել է Disney-ի վարձույթի գծով ...

Կարդալ ավելին »

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ  «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։ Ինչպես տեղեկացանք «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ  տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության ...

Կարդալ ավելին »

Միջուկային զենքի գլոբալ ծախսերը հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար

Միջուկային զենքի վրա կատարվող գլոբալ ծախսերը 2023թ. ավելացել են 13 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 91,4 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Միջուկային զենքի արգելման միջազգային կառույցի (ICAN) հրապարակած հաշվետվությունում։ Կազմակերպության գնահատմամբ՝ անցած տարի ինը միջուկային տերությունները զինանոցը պահելու եւ արդիականացնելու համար ներդրել են 10,8 մլրդ դոլար (13,4 տոկոս) ավելի, քան 2022թ.։ Միջուկային սպառազինությունների հանրագումարային ծախսերը կազմել են 91,4 մլրդ դոլար կամ ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ռեկորդ է սահմանել ավտոարտադրությամբ

Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրական կորպորացիան՝ Toyota Motor-ը, 2023 ֆինանսական տարում արտադրել է ավելի քան 9.97 միլիոն ավտոմեքենա աշխարհի տարբեր վայրերում գտնվող իր գործարաններում, ինչը ռեկորդային է եղել ընկերության ամբողջ գործունեության ընթացքում: Այդ մասին է վկայում ընկերության պաշտոնական հաշվետվությունը: Արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2%-ով։ Այնուամենայնիվ, կորպորացիան չի կարողացել հասնել իր ծրագրած 10.1 միլիոն նպատակակետին: Դա պայմանավորված է եղել, մասնավորապես, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել

2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...

Կարդալ ավելին »

Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային՝ 4,1 միլիարդ, դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։  «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 %-ով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 %-ով (608,7 մլն դոլար): Վրաստանը  4,1 մլրդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել», – ...

Կարդալ ավելին »

2024-ի հունվարը ռեկորդային տաք է եղել

Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2024 թ․ հունվարը ռեկորդային տաք է եղել, որի պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալներով՝ անցյալ ամիսը գերազանցել է նախորդ ամենատաք հունվարի ռեկորդը, որը գրանցվել էր 2020 թվականին։ Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader