14,5 միլիոն. Մարոկկոն ռեկորդ է սահմանել զբոսաշրջիկների թվով

2023 թվականին Մարոկկո է այցելել ռեկորդային 14,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 34%-ով ավելի է 2022 թվականի համեմատ:

«Մարոկկոյում զբոսաշրջությունը հասել է պատմական նոր հանգրվանի։ Թագավորությունը 2023 թվականին ընդունել է 14,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 34%-ով ավելի է, քան 2022 թվականին և 12%ով ավելի, քան 2019 թվականին»,– նշել են Մարոկկոյի զբոսաշրջության նախարարությունից:

Արտերկրում ապրող մարոկկացիներին բաժին է ընկել երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 51%-ը, իսկ օտարերկրացիներինը՝ 49%-ը։ Գերատեսչությունը հատկապես ընդգծել է, որ ցուցանիշը գերազանցել է կանխատեսվածը:

Հաջող 2019-ից հետո թագավորությունում զբոսաշրջությունը լուրջ ճգնաժամ էր ապրել պայմանավորված համաճարակի հետևանքով, սակայն 2022 թվականից ոլորտը կրկին սկսել է զարգանալ արագ տեմպերով:

ajax-loader