Tag Archives: զբոսաշրջիկ

Հայաստան է այցելել 203 810 զբոսաշրջիկ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ

2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Աղբյուրը նշում է, որ այս ցուցանիշը ցածր է 2023 թվականի հուլիսին արձանագրված զբոսաշրջային այցելություններից, երբ հանրապետություն էր այցելել 255706 զբոսաշրջիկ: Հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար – հունիս ամիսներին Հայաստան ...

Կարդալ ավելին »

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի նվազման միտումներ կան. փորձագետը ներկայացրել է պատճառները

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիս և հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են զբոսաշրջային այցելությունների ցուցանիշները։   Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունիսին Հայաստան այցելել է 180,718 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 199,159-ի փոխարեն։ Ընթացիկ տարվա մայիսին էլ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 167,049 զբոսաշրջիկ՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 176,384-ի և 2022-ի 116,495-ի փոխարեն։ «Արմենպրես»-ի ...

Կարդալ ավելին »

Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են հիմնականում շինարարության, առեւտրի, արդյունաբերության ոլորտները: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա կարեւորեց արտահանման աճը՝ նշելով, որ արտահանումն աճել է 104 տոկոսով, ներմուծումը՝ 78 տոկոսով: «Հունվար-ապրիլին ունենք 13,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Շատ է ...

Կարդալ ավելին »

Վենետիկի իշխանություններն արգելել են բարձրախոսների օգտագործումը և զբոսաշրջիկների մեծ խմբերի ձևավորումը

Վենետիկում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք արգելում են բարձրախոսների օգտագործումը և սահմանափակում են զբոսաշրջային խմբերի թիվը մինչև 25 հոգի, հայտնում է BBC-ն։ Միջոցառումները ձեռնարկվել են իտալական քաղաքի վրա գերզբոսաշրջության ազդեցությունը սահմանափակելու համար, ասել են պաշտոնյաները: Վենետիկի պատմական թաղամասի ջրանցքները քաղաքը դարձնում են Եվրոպայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը: Այս տարի ավելի վաղ Վենետիկը մտցրել է օրական 5 եվրո մուտքի ...

Կարդալ ավելին »

Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման հստակ ժամանակացույց առկա չէ. ԱԳՆ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ...

Կարդալ ավելին »

Դուբայը երեք ամսում 5.18 միլիոն զբոսաշրջիկ է ընդունել

Համաձայն 31-րդ Արաբական զբոսաշրջային շուկայի  (ATM) ընթացքում Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) հրապարակած տվյալների՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Դուբայն ընդունել է 5,18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ինչը 11%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (4,67 միլիոն զբոսաշրջիկ)։ 2023 թ. կարևոր տարվանից հետո, երբ Դուբայը ընդունեց ռեկորդային 17,15 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, քաղաքի զբոսաշրջության արդյունաբերությունը նոր թափ հավաքեց տարվա առաջին եռամսյակում՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ

Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ

2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:

Կարդալ ավելին »

14,5 միլիոն. Մարոկկոն ռեկորդ է սահմանել զբոսաշրջիկների թվով

2023 թվականին Մարոկկո է այցելել ռեկորդային 14,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 34%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: «Մարոկկոյում զբոսաշրջությունը հասել է պատմական նոր հանգրվանի։ Թագավորությունը 2023 թվականին ընդունել է 14,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 34%-ով ավելի է, քան 2022 թվականին և 12%ով ավելի, քան 2019 թվականին»,– նշել են Մարոկկոյի զբոսաշրջության նախարարությունից: Արտերկրում ապրող մարոկկացիներին բաժին է ընկել երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ...

Կարդալ ավելին »
ajax-loader