Կանադան՝ 2024-ի ամենաանվտանգ ուղղություն զբոսաշրջիկների համար

Փորձագետները նշել են 2024 թվականի ամենաանվտանգ վայրը զբոսաշրջիկների համար, գրում է Complex-ը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ բնակչության խտությունից մինչև կլիմա։

Berkshire Hathaway Travel Protection-ը Կանադան ճանաչել է ամենաանվտանգ ճանապարհորդական ուղղությունը 2024 թվականին: Անցյալ տարի այն վեցերորդ տեղում էր, սակայն այժմ առաջ է անցել Շվեյցարիայից և Նորվեգիայից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:

Ընկերության փորձագետները վարկանիշում Կանադայի առաջին տեղը բացատրել են ցուրտ եղանակով և բնակչության ցածր խտությամբ, ինչպես նաև հանցագործության ցածր մակարդակով։

Վարկանիշի հեղինակները հավելել են, որ ցուցակը վերջնական չէ։ Դրանում որոշակի երկրի դիրքորոշումը կարող է փոխվել ցանկացած պահի. ամեն ինչ կախված է պետության ներսում առկա իրավիճակից:

ajax-loader