Tag Archives: Կանադա

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան տասը տարում 600 միլիարդ դոլարով ավելացրել են ռազմական ծախսերը

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան 2014 թվականից ի վեր 600 մլրդ դոլարով ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Կարող եմ հայտարարել վերջին թվերը: 2014 թվականից ի վեր դաշինքի եվրոպական երկրները և Կանադան ռազմական ծախսերն ավելացրել են 600 միլիարդ ԱՄՆ դոլարով: Անցյալ տարի մենք տեսանք աննախադեպ՝ 11 տոկոսի աճ եվրոպական դաշնակիցների և Կանադայի կողմից։ Ես ակնկալում ...

Կարդալ ավելին »

Կանադան՝ 2024-ի ամենաանվտանգ ուղղություն զբոսաշրջիկների համար

Փորձագետները նշել են 2024 թվականի ամենաանվտանգ վայրը զբոսաշրջիկների համար, գրում է Complex-ը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ բնակչության խտությունից մինչև կլիմա։ Berkshire Hathaway Travel Protection-ը Կանադան ճանաչել է ամենաանվտանգ ճանապարհորդական ուղղությունը 2024 թվականին: Անցյալ տարի այն վեցերորդ տեղում էր, սակայն այժմ առաջ է անցել Շվեյցարիայից և Նորվեգիայից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Ընկերության փորձագետները վարկանիշում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայությամբ կմեկնի Հունաստան, ԱՄՆ և Կանադա

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում,  նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի ...

Կարդալ ավելին »

Կանադան ՀՀ կուղարկի 2 դիտորդներ, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Կանադայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա․ Միրզոյան

Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պաշտոնապես բացվեց Կանադայի դեսպանատունը

Երևանում տեղի ունեցավ Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի մասնակցությամբ։ Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Կարդալ ավելին »

Կանադայում անտառային հրդեհների պատճառով զանգվածային տարհանումներ են սկսվել. տեսանյութ

Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքների կենտրոն Յելոունայֆ քաղաքի արվարձաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են քաղաքի օդանավակայանում, որպեսզի տարհանվեն ռազմական ինքնաթիռներով։ Յելոունայֆի 20 հազար բնակիչներին տարհանվելու ժամանակ է տրվել մինչև տեղի ժամանակով օգոստոսի 18-ի կեսօր։ Օգոստոսի 17-ի դրությամբ կրակը քաղաքից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվել։ Հյուսիսարևմտյան տարածքներում գրեթե 240 անտառային ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել Կանադայի արևելքում անտառային խոշոր հրդեհների պատճառով

Կանադայի հարավ-արևելքում սաստիկ անտառային հրդեհները հանգեցրել են շուրջ 16 400 մարդու տարհանման: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։ Հրդեհն ընդգրկել է հիմնականում Նոր Շոտլանդիա նահանգի անտառները։ Տարածաշրջանի ղեկավար Թիմ Հյուսթոնը հայտարարել է, որ ողջ նահանգում արգելք է սահմանվում անտառային տեղանքում ցանկացած գործունեության, այդ թվում՝ որսի և վրանային հանգստի համար։ «Շատ լուրջ ...

Կարդալ ավելին »
ajax-loader