CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են հիմնականում շինարարության, առեւտրի, արդյունաբերության ոլորտները: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա կարեւորեց արտահանման աճը՝ նշելով, որ արտահանումն աճել է 104 տոկոսով, ներմուծումը՝ 78 տոկոսով:

«Հունվար-ապրիլին ունենք 13,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ:

Շատ է շահարկվում, որ զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է: բացարձակ թվաքանակը միգուցե նվազել է, բայց կացություն եւ հանրային սննդի կազմակերպում տողում մենք ունենք 9,3 տոկոս աճ, մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ տողում եւս ունենք 1,1 տոկոս աճ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում ցավոք, զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշ չի հանդիսանում այն ցուցանիշը, որով հաշվում ենք, թե ով է զբոսաշրջիկ:

Այստեղ այլ կարեւոր հանգամանքներ էլ կան. Եթե անցած տարի այդ մարդկանց մեջ 50 տոկոսը ՌԴ-ից էին, հիամ արդեն 40 տոկոսն է: ՌԴ-ից եկողների քանակն է նվազել, բայց դրա փոխարեն Հնդկաստանից, ԱՄԷ-ից եւ մի քանի այլ երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակն ավելացել է»,- հայտարարեց նախարարը:

ajax-loader