ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել

2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։

«Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում:

2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական մասը հասել է Եվրոպա՝ միջինը 1.8 միլիոն բարել/օր, ինչը մի փոքր ավել է, քան ԱՄՆ արտահանումը Ասիա և Օվկիանիա՝ 1.7 միլիոն բարել/օր: Ամերիկյան նավթի հիմնական ստացող երկրներն են Նիդեռլանդները, Չինաստանը, Հարավային Կորեան, Կանադան և Մեծ Բրիտանիան

ajax-loader