Կանցկացվի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ ժամը 12։00-20։00 «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահում տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, ուր կտիրի տոնական մթնոլորտ և բարձր տրամադրություն:

Տոնավաճառի այցելուները կարող են մեկ վայրում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Ներկայացված են լինելու տոնական զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Կլինի նաև քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված քաղցրահամ չրեր։ Մուտքն ազատ է:

Կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոնը» և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը:

Տոնավաճառը սիրելիների համար հետաքրքիր և ինքնատիպ նվերներ ձեռք բերելու հնարավորություն է:

ajax-loader