Tag Archives: տոնավաճառ

Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 22-ին ժամը 12։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը, նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Կարդալ ավելին »

Գիրք նվիրելու օրը 20-րդ անգամ կանցկացվի «Մանկապատանեկան գրքի» տոնավաճառը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է  «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը։ Ինչպես տեղեկանում ենք ազգային մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ն իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։  «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝  Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս ...

Կարդալ ավելին »

«Big Christmas Market with Coca-Cola»․ ցուցահանդես-տոնավաճառ՝ մինչև դեկտեմբերի 24-ը

Ամանորյա հեքիաթային  տրամադրություն, գույնզգույն տաղավարներ, որտեղ կարելի է տեղում ձեռք բերել Ամանորի համար անհրաժեշտ ամեն ինչ` հատուկ առաջարկներով. արդեն երրորդ տարին է բացվել է «Big Christmas Market with Coca-Cola 2023-2024» ցուցահանդես-տոնավաճառը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 280-ից ավել բիզնեսներ, որոնք հնարավորություն են ստեղծում անցկացնելու 5 անմոռանալի օր՝ ամանորյա հեքիաթային միջավայրում և մասնակիցը լինելու հագեցված և չկրկնվող ծրագրերի, մաստեր-կլասսերի: Այս տարի ...

Կարդալ ավելին »

Կանցկացվի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ ժամը 12։00-20։00 «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահում տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, ուր կտիրի տոնական մթնոլորտ և բարձր տրամադրություն: Տոնավաճառի այցելուները կարող են մեկ վայրում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Ներկայացված են լինելու տոնական զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Կլինի նաև քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված քաղցրահամ չրեր։ ...

Կարդալ ավելին »

Աշխատանքի տոնավաճառ արցախցիների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու Հայորդաց տունը համատեղ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 16։00-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար։Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ կներկայացնեն առկա թափուր հաստիքները՝ ամենատարբեր ոլորտներում։ Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս ...

Կարդալ ավելին »
ajax-loader