Աշխատանքի տոնավաճառ արցախցիների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու Հայորդաց տունը համատեղ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 16։00-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար։
Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ կներկայացնեն առկա թափուր հաստիքները՝ ամենատարբեր ոլորտներում։

Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու հարցում։

Տոնավաճառի ընթացքում տեղի կունենա մասնագիտական կողմնորոշման աշխատարան, ինչպես նաև ժամանցային միջոցառում մանկահասակ երեխաների համար։

Տոնավաճառը տեղի կունենա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Գայի 1)։

ajax-loader