Tag Archives: գյումրի

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը, սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ...

Կարդալ ավելին »

Աշխատանքի տոնավաճառ արցախցիների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու Հայորդաց տունը համատեղ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 16։00-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար։Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ կներկայացնեն առկա թափուր հաստիքները՝ ամենատարբեր ոլորտներում։ Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս ...

Կարդալ ավելին »

SUMMEET-ին Գյումրիում էր Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը

SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի  Kannon պարային թատրոնը: Պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։  Պետերբուրգյան այս թատերախումբը թեև նախկինում այլ փառատոնի շրջանակներում եղել է Հայաստանում, Գյումրիում ելույթ էր ունենում  առաջին անգամ։ Այսպիսով՝ փառատոնն իր ...

Կարդալ ավելին »

Գյումրին 2024-ին կլինի ԱՊՀ սպորտային մայրաքաղաքը

Գյումրին 2024 թվականին կլինի Անկախ պետությունների համագործակցության սպորտային մայրաքաղաքը։  Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Որոշում  է ընդունվել, որ այս տարի ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ հայկական Գյումրին»,- ասել է Լավրովը։ 

Կարդալ ավելին »

Գյումրիում փլուզվել են հանրակացարանային շենքի միջհարկային պատերը

Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ) փլուզվել են: Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։

Կարդալ ավելին »

Գյումրիում սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 29 փողոց

Գյումրիում գարունը մի կողմից բնակիչներին ուրախացնում է ջեռուցման սեզոնի ավարտով, մյուս կողմից խնդիրներ է առաջացնում՝ փողոցներն անանցանելի դարձնելով՝ հատկապես այն փողոցները, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրագիծ անցկացնելու համար աշխատանքներ է տարել: Այդ փողոցներն անմխիթար վիճակում են: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ բնակիչներին մաղթում է համբերություն, վստահեցնելով՝ միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված, ...

Կարդալ ավելին »
ajax-loader