Գյումրիում փլուզվել են հանրակացարանային շենքի միջհարկային պատերը

Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ) փլուզվել են: Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։

ajax-loader