«Big Christmas Market with Coca-Cola»․ ցուցահանդես-տոնավաճառ՝ մինչև դեկտեմբերի 24-ը

Ամանորյա հեքիաթային  տրամադրություն, գույնզգույն տաղավարներ, որտեղ կարելի է տեղում ձեռք բերել Ամանորի համար անհրաժեշտ ամեն ինչ` հատուկ առաջարկներով. արդեն երրորդ տարին է բացվել է «Big Christmas Market with Coca-Cola 2023-2024» ցուցահանդես-տոնավաճառը:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 280-ից ավել բիզնեսներ, որոնք հնարավորություն են ստեղծում անցկացնելու 5 անմոռանալի օր՝ ամանորյա հեքիաթային միջավայրում և մասնակիցը լինելու հագեցված և չկրկնվող ծրագրերի, մաստեր-կլասսերի:

Այս տարի ցուցահանդեսի տարածքում ներկայացված է նաև «Արցախ աշխարհ» անկյունը, որտեղ ներկայացված է Արցախից Հայաստան տեղափոխված 30 բիզնես:

Իսկ ցուցահանդեսի համակազմակերպիչներից մեկը՝ Coca-Cola Hellenic Bottling company-ին ցուցահանդեսի տարածքում ստեղել է իրական ամանորյա հեքիաթ՝ հնարավորություն  ընձեռելով  անվճար լուսանկարահանվել  իրական Santa Claus-ի հետ:

Ցուցահանդեսին բոլոր այցելուները կունենան հնարավորություն՝  ծանոթանալու մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներին, պրոդուկտներին և ծառայություններին, գնումներից առաջ համտեսելու ներկայացված մթերքներն ու խմիչքները և ստանալու ինֆորմացիա տվյալ կազմակերպության ներկայացվածության մասին՝ հետագայում գնումներ կատարելու նպատակով:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Անուշ» ընկերությունն էլ իր բազմազան տաղավարով խոստանում է ապահովել ամանորյա սեղանի կարևոր բաղադրիչները:

Ցուցահանդեսն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մուտքն անվճար է: Ինչպես նաև գործելու են ավտոբուսներ, որոնք Հանրապետության հրապարակից համալիր և հակառակ ուղղությամբ ժամը 12։00-ից սկսած մինչև 22։00-ն յուրաքանչյուր ժամը մեկ տեղափոխելու են այցելուներին՝ բոլորովին անվճար:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 24-ը:

ajax-loader