Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։ Ավտոբուսները ձեռք են բերվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ: Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են ուրանի՝ մինչև 83 % հարստացման շուրջ վեճը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փակել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83,7 % հարստացման գործի հետաքննությունը: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։ Ըստ գործակալության՝ տեխնիկական քննարկումների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են Իրանի Ֆարսի նահանգի Աբադե քաղաքի օբյեկտներից մեկի հետ կապված գործը: Փակվել է նաև նմանատիպ երկրորդ գործը: «Ավելին, փակվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գործը՝ կապված 83.7 ...
Կարդալ ավելին »Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում
Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի ...
Կարդալ ավելին »Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար: Այդ մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը ...
Կարդալ ավելին »ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներն ավարտել են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի ընդունման համար: Համաձայնագիրը պետք է ընդունվի հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին։ «Ներքին պետական ընթացակարգերը տեղի են ունեցել: Հուսով ենք, որ (համաձայնագիրը) կստորագրվի (խմբ.՝ Սոչիի նիստում)», ...
Կարդալ ավելին »Winds of Armenia-ն Սևանի ափին զարգացնում է սպորտն ու զբոսաշրջությունը․ Քերոբյան
Սևանի ափին առաջին խոշոր զբոսաշրջային ներդրումն է կատրվել, որը կշարունակվի է ամբողջ տարին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ Winds of Armenia յախտքլաբի մասին։ «Winds of Armenia յախտկլուբը սկսում է իր աշխատանքը՝ Սևանի ափին, զարգացնելու սպորտն ու զբոսաշրջությունը։ Իմ ողջույնի խոսքում նշեցի, որ սա, թերևս, առաջին խոշոր զբոսաշրջային ներդրումն է Սևանի ափին, որն ...
Կարդալ ավելին »«Շիրակ Ավիան» կիրականացնի Երևան-Սոչի կանոնավոր չվերթեր
«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը հունիսի 25-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից Սոչի եւ հակառակ ուղղությամբ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Սոչիի միջազգային օդանավակայանից, թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Հաղորդվում է նաեւ, որ թռիչքները կիրականացվեն Boeing 738-500 ինքնաթիռով՝ նախատեսված 131 ուղեւորի համար։ Չվերթը կտեւի մեկ ժամ։
Կարդալ ավելին »ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր
Ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերը բացահայտելու փորձերը մաքսատան ուշադրության կենտրոնում են։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Copyright © State Revenue Committee of RA All rights reserved Վերջին շաբաթվա ընթացքում ...
Կարդալ ավելին »Հայաստանը ՀՆԱ աճով աշխարհում 4-րդ ցուցանիշն է արձանագրել. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է․ «Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»: Վահան Քերոբյանը հիշեցրել ...
Կարդալ ավելին »