Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը

Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ Տաթևում hունիսի 24-25-ին կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը։

Ինչպես տեղեկանում ենք IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ՝ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը։

ajax-loader