SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը։ Հինգերորդ փառատոնը տեղի կունենա Երևանում և Գյումրիում։ SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 5-րդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2024-ի դեկտեմբերից՝ փառատոնից վեց ամիս առաջ, ինչի շնորհիվ միջազգային նոր ...
Կարդալ ավելին »Tag Archives: փառատոն
«Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը մեկնարկել է
«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը: Փառատոնն ընթանալու է 3 փուլով` նախընտրական, ընտրական և սևանյան: Նախընտրական փուլում ընդունվում են հայտերը: Այն կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն ...
Կարդալ ավելին »Մոսկվայում մեկնարկած Չեխովի անվան թատերական փառատոնին ՀՀ-ն մասնակցում է երկու ներկայացմամբ
Մոսկվայի Պետական Կրեմլյան պալատում հանդիսավոր կերպով մեկնարկել է Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնը, որին Հայաստանը ներկայացված է երկու բեմադրությամբ։ Հեղինակավոր միջազգային փառատոնին հայկական կողմից մասնակցում են Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Դրամ, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպա» բեմադրությամբ։ Փառատոնի բացումը նշանավորվել է չինական «Բանաստեղծական պարի արվեստը․ լեգենդար լանդշաֆտի ճամփորդությունը» ներկայացմամբ, ...
Կարդալ ավելին »Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը կմեկնարկի համաշխարհային երկու պրեմիերայով
Երևանում փետրվարի 8-24-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ ...
Կարդալ ավելին »Եզրափակվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը
Երևանում առաջին անգամ անցկացվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը՝ մեկ ամիս տևողությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը ներկայացրել է Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Փառատոնին կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ Աննախադեպ է եղել հատկապես Magnum Photos գործակալության ներկայությունը երևանյան փառատոնին։ Magnum-ը ...
Կարդալ ավելին »«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնը շարունակվում է
«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին ժամը 20:00-ին: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Կարդալ ավելին »«Արհեստների միջազգային 3-րդ փառատոն» Վայոց Ձորում
Սեպտեմբերի 14-ին և 15-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա) երկու օր շարունակ կներկայացնեն իրենց ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանի պետական կամերային նվագախումբը Ժնևում հանդես է եկել հյուրախաղերով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Ժնևում հանդես է եկել հյուրախաղերով` մասնակցելով «Puplinge Classique» միջազգային երաժշտական 15-րդ փառատոնին: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել «Victoria hall»-ում, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ մաեստրո Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ: Նվագախմբի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին: Սա նվագախմբի հյուրախաղերի առաջին կանգառն էր՝ ...
Կարդալ ավելին »Ֆիլմեր, համերգներ, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։ «Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը ...
Կարդալ ավելին »Խաղողի փառատոն՝ Գյումրիում
Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին անցկացվելու է Խաղողի փառատոն (𝐆𝐫𝐚𝐩𝐞 𝐅𝐞𝐬𝐭-2024)։ Փառատոնն անցկացնում է Գյումրիի համայնքապետարանը՝ SIGMA ընկերության նախաձեռնությամբ։ «Համագործակցության առաջարկությունը ստացել ենք, բանակցել ենք՝ բովանդակային և ձևաչափային համաձայնության ենք եկել ընկերության հետ՝ հաշվի է առնվել քաղաքի պահանջարկը»,-նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ օրերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը։ ...
Կարդալ ավելին »