Վաշինգտոնի բանակցության նոր ժամկետի մասին առաջիկայում տեղեկություն կլինի. փոխնախարար

Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Կոստանյանը Վաշինգտոնի հետաձգված հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված: «Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»,-ասաց փոխնախարարը:

Կոստանյանը շեշտեց՝ իսկ այն գործողությունները, որ Ադրբեջանը կատարում է, մասնավորապես՝ թե լարվածությունը ՀՀ սահմանին, կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի վրա, թե իրավիճակի լարումը ԼՂ-ում միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները՝ թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին։ Սակայն այն հետաձգվել էր Ադրբեջանի խնդրանքով։

ajax-loader