Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան:
Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է հուլիսի 8-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 395 | Երեւան | 16:45 | Մոսկվա(Վնուկովո օդանավակայան) | 19:25 | A320 | երկ/հնգ/շբթ/կրկ |
G6 396 | Մոսկվա(Վնուկովո օդանավակայան) | 20:25 | Երեւան | 01:20 | A320 | երկ/հնգ/շբթ/կրկ |
«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ավելի շատ հնարավորություն տալով։ Մեր նպատակը եղել եւ մնում է ուղեւորներին հարմարավետ եւ հաճելի ճամփորդական փորձառությամբ ապահովելը: Ուրախ ենք, որ այսուհետ հնարավորություն կունենանք ավելի շատ ուղեւորներ հյուրընկալել մեր օդանավերում ազգային ավիաուղիներին հարիր հայկական հյուրընկալությամբ եւ ջերմությամբ», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: