Առաջինը պետք է լուծենք կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը:

Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծված է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:

«Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և համայնքը պետք է նախաձեռնող լինի: Առաջինը, որ պետք է լուծենք, կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է, փաստացի՝ իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որով իրենք, որպես փաստ, տիրապետել են տարիներով, որպեսզի հետագայում կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ իրենք խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, իրավունքների խախտման հետ կապված հարցեր չլինեն»,-նշել է փոխքաղաքապետ Ավինյանն ու հանձնարարել արդեն իսկ եղած հայեցակարգով դիտարկել նաև Նորագյուղի վերակառուցման առաջարկը:

ajax-loader