Ֆրանսիայում ուժեղ ամպրոպներ են. քամու ուժգնությունը հասնում է 100 կմ/ժամի

Ուժգին ամպրոպները՝ ուժեղ քամիներով, պատել են Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածը, տեղ-տեղ դրա արագությունը մոտենում է 100 կմ/ժ-ի։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։

Նորմանդիայում և մայրաքաղաքի շրջանում վատ եղանակը հանգեցրել է ջրհեղեղների, հազարավոր տնային տնտեսությունների հոսանքազրկման և գնացքների չվացուցակի խաթարման:

Մինչ ամպրոպի սկսվելը երկրի 28 դեպարտամենտների համար հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ։

Վալ դ’Ուազ դեպարտամենտում ամպրոպից հետո 11 հազար տնային տնտեսություն մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության, ևս 1000-ը՝ Օր դեպարտամենտում, 2000-ը՝ Սարտե դեպարտամենտում։

Մթնոլորտային ճակատը Փարիզ է հասել տեղական ժամանակով մոտ 18:00-ին, ամպրոպներն ուղեկցվել են ուժեղ քամիներով՝ առանձին պոռթկումներով՝ մինչև 100 կմ/ժ արագությամբ։ Մի քանի րոպեում օդի ջերմաստիճանը 30 աստիճան տաքությունից իջել է մինչև 20°C։

N118 մայրուղին, որը գտնվում է Փարիզից հարավ-արևմուտք, մասամբ հեղեղվել է։ Սեն-Ծովային դեպարտամենտի մի քանի համայնքներով պտտահողմ է անցել՝ պատճառելով զգալի նյութական վնաս։

ajax-loader