Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ֆրանսիա
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով
Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը։ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեն», – նշված է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը չի հստակեցրել, թե խոսքը Բաքվի որ արտահայտությունների մասին է, սակայն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող նկարչուհի Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի
Ֆրանսիայում՝ Բուշ դյու Ռոնում, կայացած մեծ ցուցահանդեսին, որին մասնակցել են նկարիչներ տարբերերկրներից, Հայաստանը ներկայացնող վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի։ Այդ մասին նա հայընել է «Հազարան բլբուլ» հաղորդաշարի ժամանակ։ Նկարչուհին հանդես է եկել նաև հայտարարությամբ։ «Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցիական պատկերներ, ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կհասնեն 50,5 միլիարդ եվրոյի
Ֆրանսիայի զինված ուժերի ծախսերն, ըստ ակնկալիքների, հաջորդ տարի կավելանան մինչև 50,5 միլիարդ եվրո: Այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։ Ըստ AFP-ի տվյալների՝ «2025 թվականի համար Ֆրանսիայի կառավարության պատրաստած բյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 3,3 միլիարդ եվրոյով: Այդպիսով, դրանք կկազմեն ՀՆԱ-ի 2 տոկոսը»։ Ֆրանսիան այս ոլորտում իր հատկացումները հետևողականորեն ավելացնում է 2017 թվականից ի վեր, երբ ...
Կարդալ ավելին »էկոնոմիկայի նախարարը Ֆրանսիայում կմասնակցի Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում մասնակցելու է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաք՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում կտեղակայվի ՀՀ դեսպանությունը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կտեղակայվի Փարիզի 16-րդ թաղամասում: ՀՀ Կառավարության կողմից ձեռք բերված շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին
Կարդալ ավելին »ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկներին իրենց ժառանգների հետ միասին, ինչպես նաև ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիներին, ովքեր նրանց օգնության են հասել և փրկել ցեղասպանությունից։ Հիշում ...
Կարդալ ավելին »Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն
Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ...
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը:
Կարդալ ավելին »Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան
Telegram-ի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում Ֆրանսիայում՝ իր մեսենջեր հավելվածում կազմակերպված հանցավորության հետ կապված հետաքննության պատճառով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ Ֆրանսիայի դատախազության՝ Դուրովը պետք է վճարի 5 միլիոն եվրո գրավ, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ներկայանա Ֆրանսիայի ոստիկանություն և չի կարող լքել երկրի տարածքը։ Գործը, որով 39-ամյա Դուրովի նկատմամբ հետաքննություն է տարվում, ...
Կարդալ ավելին »