Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

Ավելի վաղ POLITICO-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստան է ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ աղբյուրի՝ Հայաստան է ժամանելու MBDA, Nexter, Safran, Thales, Arquus ընկերության ներկայացուցիչները։

Le Figaro-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։ 

ajax-loader