Tag Archives: Ֆրանսիա

Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի  հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Կցանկանայի հանրայնորեն ասել`  Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում

Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ Այդ մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ և շրջաններ՝ ի աջակցություն և համերաշխություն Լեռնային ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահը տեսակապով զրուցել է Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին: Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ: «Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչ  այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները ...

Կարդալ ավելին »

Արցախի հարցով Ֆրանսիան ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնի. Le Figaro

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով սովամահության եզրին կանգնած Արցախի 120 000 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։ Հոդվածում հայտնում են, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հումանիտար բեռներ կուղարկեն Հայաստան։

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայի իշխանությունները երկրի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտների մեծ մասում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել շոգի և ամպրոպների պատճառով: Ինչպես տեղեկացնում է France Info պարբերականը, բարձր ջերմաստիճանն իշխանություններին ստիպել է կլիմայական սպառնալիքի կարմիր՝ առավելագույն մակարդակ հայտարարել 17 դեպարտամենտներում, ևս 39-ում՝ նարնջագույն (նախավերջին): Որոշ կոմունաներում գերազանցվել է ռեկորդային ջերմաստիճան: Մասնավորապես, Սալենդրի կոմունայում օգոստոսի 23-ին գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 44,4 աստիճան, ինչը գերազանցում ...

Կարդալ ավելին »

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի

Երեւանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: «Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։ Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, եւ շոգեբաղնիքում նա ...

Կարդալ ավելին »

Ճանաչողական այցով Գյումրիում էր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը   նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի 64 դեպարտամենտում բարձր մակարդակի սպառնալիք են հայտարարել տապի պատճառով

Օդերևութաբանները եղանակային վտանգի նարնջագույն և դեղին մակարդակներ են  հայտարարել Ֆրանսիայի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտներից 64-ում: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ Meteo France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` «50 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի նարնջագույն (նախավերջին) մակարդակ, ևս 14 դեպարտամենտներում հայտարարվել է դեղին մակարդակ»։ Օդերևութաբանները հայտնում են, որ օգոստոսի 20-ին երկրի հարավի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Մասնավորապես, Կարկասոնում ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ Ֆրանսիան աշխարհում 3-րդ երկիրն է միլիոնատերերի թվով

Ֆրանսիայում ապրում է ավելի քան 2,8 միլիոն մարդ, որի կարողությունը գերազանցում է 1 միլիոն դոլարը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Շվեյցարիայի UBS բանկի՝ 2022 թվականի հաշվարկներով Ֆրանսիայում է ապրում աշխարհի միլիոնատերերի ընդհանուր թվի 4,8%-ը։ Այս վարկանիշային աղյուսակում առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ ապրում է միլիոնատերերի 38,2 %-ը (22,7 մլն մարդ), երկրորդ տեղում Չինաստանն է՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader