Արցախի նախագահը տեսակապով զրուցել է Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին: Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ:

«Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչ  այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները արդարացան: Իհարկե, Ադրբեջանը ակնկալում է հումանիտար ճնշման միջոցով ծնկի բերել արցախցուն, Արցախին, բայց դա չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք: Պայքարելու ենք այնքան, ինչքան հնարավորություն ունենանք։ Չնայած որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք: Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,-  նշել է Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայից Արցախի համար հատկացված հումանիտար առաքելության բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ Արցախը դա երբեք չի մոռանա:

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձորայնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացածշարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետԱն Իդալգոն։

Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

ajax-loader