Tag Archives: նախագահ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի հունիսին

Նախնական պայմանավորվածությամբ` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք մնացել են։ Կփորձենք այդ հարցերը լուծել», – նշեց Սիմոնյանը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:

Կարդալ ավելին »

Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ  Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Վահագն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նույն գործով ներգրավված են այլ անձինք ևս: Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննության շահերից ելնելով։ Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր ...

Կարդալ ավելին »

Ձմեռային տուրիզմը Հայաստանում կարող է պահանջված դառնալ. կոմիտեի նախագահ

Ձմեռային տուրիզմի զարգացման համար Հայաստանում մեծ ներուժ կա, և որոշակի ներդրումների արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջության համար շատ պահանջված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ շեշտելով, որ ձմեռային տուրիզմն ու սպորտաձևերը կարող են շատ հետաքրքրել արաբական աշխարհից՝ ԱՄԷ-ից, Կատարից, Օմանից  և այլ երկրներից եկող զբոսաշրջիկներին: Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս երկրներում չկա ձմեռ, այդ պատճառով ...

Կարդալ ավելին »

Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի 5 երկրի նախագահ

Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն հինգ երկրների նախագահներ, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և Չժան Մինը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը, Էմոմալի ...

Կարդալ ավելին »

Վրաստանի նոր գումարման խորհրդարանը կսկսի աշխատանքը՝ չնայած նախագահի եւ պատգամավորների հայցերին. խոսնակ

Վրաստանի նոր գումարման խորհրդարանն աշխատանքը կսկսի նոյեմբերի 25-ին՝ չնայած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ պատգամավորների Սահմանադրական դատարան ներկայացրած հայցերին ընտրությունների վերաբերյալ, հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք կհավաքվենք եւ կճանաչենք մեր իրավունքներն ու լիազարությունները»,- ասել է  Պապուաշվիլին, հայտնել է «Новости Грузия» պորտալը։ Նա «հիմարություն» է անվանել այն հավաստիացումները, թե նախագահի կամ պատգամավորների հայցերը ՍԴ կարող են խանգարել նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչման ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողության օրը

Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Մեջլիսի (խորհրդարանի) շենքում։ Այդ մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։ «Ըստ ծրագրի՝ 14-րդ նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությունը տեղի կունենա մորդադի 9-ին (խմբ․՝ Գրիգորյան տոմարով համապատասխանում է հուլիսի 30-ին)», – ասել է Յուսեֆին։ Նրա խոսքով՝ երդմնակալությունից առաջ պետք է տեղի ունենա Իրանի գերագույն առաջնորդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ:  Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշա­րունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների ...

Կարդալ ավելին »

Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ

Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նյու Յորքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկու օրվա քննարկումներից հետո 12 ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել նրան առաջադրված մեղադրանքի բոլոր 34 դրվագներով։ Նրա նկատմամբ պատժի նշանակման նիստը կկայանա հուլիսի 11-ին։ Ակնկալվում է, որ սրանից ...

Կարդալ ավելին »

Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ: Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։ «Ես արքա եմ։ Ես առյուծ եմ»,- բացականչել է Միլեյը։ Երաժշտական ​​մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader