Tag Archives: նախագահ

ՀՀ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ- տնօրեն Կրիստալինա Գեորգիևային

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ...

Կարդալ ավելին »

Արգենտինայի նոր նախագահն ազատում է 2023-ին աշխատանքի անցած 5000 պետծառայողի

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարացնի 5 000 աշխատակիցների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել այս տարի, մինչեւ նրա նախագահ դառնալը, տեղեկացրել է AP-ն։ Այս քայլը կրճատումների եւ արժեզրկումների մեծ պլանի մի մասն է՝ Արգենտինայի դժվարություններ ունեցող տնտեսության վերականգնման նպատակով։ Այլ պետծառայողների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել մինչեւ 2023թ., կվերանայվեն, հայտարարել են իշխանությունները։ Քանի որ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն. գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 ...

Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։

Կարդալ ավելին »

Կուբայի նախագահը գլխավորել է պաղեստինամետ երթ, որին մասնակցել են հազարավոր մարդիկ

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Հավանայում գլխավորել է հազարավոր մարդկանց երթը, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնում պաղեստինցիներին՝ պահանջելով վերջ դնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմին։ Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։Կուբայի նախագահը երթի ժամանակ կրել է պաղեստինյան սև ու սպիտակ քեֆիյե շարֆ։ Նրան ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։Երթի մասնակիցները քայլել են ...

Կարդալ ավելին »

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ անունից տրված պաշտոնական ընթրիքին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կարդալ ավելին »

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանն: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ...

Կարդալ ավելին »

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ

Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ ...

Կարդալ ավելին »

Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում

9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում նախագահի ընտրությունը տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը

Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը, հայտնել է ընտրական հանձնաժողովը:  Սպասվում է, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին կվերընտրվի երրորդ ժամկետով։   68-ամյա Սիսին կարող է առաջադրվել երրորդ ժամկետով՝ շնորհիվ 2019 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների, որոնք ավելացրել են նախագահական ժամկետների տեւողությունը՝ չորսից մինչեւ վեց տարի։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 23-ին, իսկ երկրորդ փուլի դեպքում վերջնական արդյունքները կհայտարարվեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader