Արգենտինայի նոր նախագահն ազատում է 2023-ին աշխատանքի անցած 5000 պետծառայողի

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարացնի 5 000 աշխատակիցների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել այս տարի, մինչեւ նրա նախագահ դառնալը, տեղեկացրել է AP-ն։

Այս քայլը կրճատումների եւ արժեզրկումների մեծ պլանի մի մասն է՝ Արգենտինայի դժվարություններ ունեցող տնտեսության վերականգնման նպատակով։

Այլ պետծառայողների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել մինչեւ 2023թ., կվերանայվեն, հայտարարել են իշխանությունները։

Քանի որ տարեվերջին սպասվում է, որ գնաճը կհասնի մոտ 200 տոկոսի, Միլեյը խոստացել է կրճատել աշխատավարձը եւ խթանել արտահանումն ու ներդրումները։

«Նպատակն այն է, որ սկսվի մեր երկրի վերականգնման ուղին, մարդկանց վերադարձվեն ազատությունն ու ինքնավարությունը եւ սկսվի կանոնների ձեւափոխումը, որոնք խանգարել են տնտեսական աճին»,- ասել է նա։

Մինչ այդ հայտարարված մոտ 300 փոփոխությունները կհանգեցնեն պետական շատ ընկերությունների մասնավորեցման եւ կթուլացնեն վարձատուների, աշխատակիցների եւ գնորդների  պաշտպանությունը։

Այս քայլերը ներառում են արգենտինական պեսոյի 50 տոկոսանոց արժեզրկում, էներգետիկայի եւ տրանսպորտի սուբսիդիաների կրճատում, ինչպես նաեւ որոշ նախարարությունների փակում։ Դրանք տեղի են ունենում խորացող գնաճի եւ աղքատության աճի ֆոնին։

ajax-loader