Tag Archives: Արգենտինա

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։ Միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով ...

Կարդալ ավելին »

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը մարտի 25-26-ը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։

Կարդալ ավելին »

Արգենտինայի նոր նախագահն ազատում է 2023-ին աշխատանքի անցած 5000 պետծառայողի

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարացնի 5 000 աշխատակիցների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել այս տարի, մինչեւ նրա նախագահ դառնալը, տեղեկացրել է AP-ն։ Այս քայլը կրճատումների եւ արժեզրկումների մեծ պլանի մի մասն է՝ Արգենտինայի դժվարություններ ունեցող տնտեսության վերականգնման նպատակով։ Այլ պետծառայողների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել մինչեւ 2023թ., կվերանայվեն, հայտարարել են իշխանությունները։ Քանի որ ...

Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Արգենտինայի նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին՝ Արգենտինայի Հանրապետության  նախագահ ընտրվելու առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթա­հա­րելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի ...

Կարդալ ավելին »

Եվս 6 երկրներ կմիանան BRICS-ին

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։ Ըստ լրագրողի տեղեկության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader