Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում

9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտների մակարդակը։

<Խոսքը վերաբերում է այն եկամուտներին, որոնք հավաքվում և վերադարձվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածում, բայց, ամեն դեպքում, դրանք կարտացոլվեն եկամտի մասում: Եվ այսօր մենք ունենք նվազման միտումներ»,- ասել է Բադասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ Հայաստանն էապես ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը՝ 2021 թվականի 354-ից մինչեւ 254,351 հազար՝ 2022 թվականին։ Մաքսային արժեքն աճել է 30 անգամ ՝ հասնելով 259.1 մլն դոլարի։ Ավտոմեքենաների արտահանման գրեթե ամբողջ ծավալը (99,8%) բաժին է ընկել ռուսական շուկային ՝ 253,9 հազար միավոր ՝ 2021 թվականի 215 միավորի դիմաց։

ajax-loader