Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը, հայտնել է ընտրական հանձնաժողովը:
Սպասվում է, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին կվերընտրվի երրորդ ժամկետով։
68-ամյա Սիսին կարող է առաջադրվել երրորդ ժամկետով՝ շնորհիվ 2019 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների, որոնք ավելացրել են նախագահական ժամկետների տեւողությունը՝ չորսից մինչեւ վեց տարի։
Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 23-ին, իսկ երկրորդ փուլի դեպքում վերջնական արդյունքները կհայտարարվեն ոչ ուշ, քան հունվարի 16-ը: