Tag Archives: Եգիպտոս

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ:  Ուղերձում ասված է.  «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցու­թյամբ։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և ...

Կարդալ ավելին »

1 միլիարդ եվրո․ ԵՄ-ն աջակցում է Եգիպտոսի տնտեսական բարեփոխումներին

Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար: Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Մարտին մենք Եգիպտոսի հետ ստորագրեցինք 7.4 միլիարդ եվրո օգնության համաձայնագիր, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: Եգիպտոսի տնտեսական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի թիմը Եգիպտոսում անցկացվող ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթի եզրափակչում է

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում ապրիլի 14-19-ը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի բարձր հովանու ներքո անցկացվում է «ICPC (Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ) համաշխարհային եզրափակիչ 2023» միջոցառումը, որը համարվում է ծրագրավորման ոլորտում համալսարանական ամենահեղինակավոր մրցույթը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը։ Մրցույթին մասնակցած աշխարհի 3400 համալսարաններից եզրափակիչ փուլ է անցել 111 երկրներ ներկայացնող 131 թիմ (2500 մասնակից), որոնց թվում է նաև ...

Կարդալ ավելին »

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով  Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլյնելու նպատակով ...

Կարդալ ավելին »

Վարչապետն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, հանդիպել գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ: Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայում հումանիտար հրադադարի հասնելու համար

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։ Այդ մասին հայտնում է եգիպտական «Al-Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Եգիպտոսն ինտենսիվացրել է շփումները Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար», – նշել են աղբյուրները:

Կարդալ ավելին »

Դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է Եգիպտոս գնալուց առաջ անպայման ճամփորդական առողջական ապահովագրություն ձեռք բերել

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն՝ Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնության համար պահանջվող մեծ ծախսերից խուսափելու նպատակով։ Դեսպանությունը, միաժամանակ, խնդրում է բոլոր տուր-օպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը տարհանել է իր դիվանագետներին Մարոկկոյից և Եգիպտոսից

Մարոկկոյում և Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն ու կցորդները հատուկ չվերթով տարհանվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» Telegram ալիքը, տեղեկացնում է  cursorinfo-ն։  Լրատվամիջոցի տվյալներով, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առաջացած բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը ստիպված է եղել տարհանել Եգիպտոսում և Մարոկկոյում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։ Իսրայելի մյուս դեսպանություններում  հայտարարվել   բարձր պատրաստվածության ռեժիմ: «Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ ...

Կարդալ ավելին »
ajax-loader