Իսրայելը տարհանել է իր դիվանագետներին Մարոկկոյից և Եգիպտոսից

Մարոկկոյում և Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն ու կցորդները հատուկ չվերթով տարհանվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» Telegram ալիքը, տեղեկացնում է  cursorinfo-ն։ 

Լրատվամիջոցի տվյալներով, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առաջացած բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը ստիպված է եղել տարհանել Եգիպտոսում և Մարոկկոյում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։ Իսրայելի մյուս դեսպանություններում  հայտարարվել   բարձր պատրաստվածության ռեժիմ:

«Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում իր դիվանագետներին տարհանելու այն երկրներից, որտեղ նրանց ներկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար»,- նշում  է ԶԼՄ-ն։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դեսպանատան բոլոր աշխատակիցներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշություն և առանց անհրաժեշտության չհեռանալ դեսպանատան տարածքից։

ajax-loader