ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով  Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլյնելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:


Հուշագրի շրջանակում որպես առաջնահերթ ոլորտներ փոխադարձ սերտ համագործակցության համար Կողմերը սահմանել են հետևյալ ուղղությունները՝

  • բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և կենսաբազմազանություն,
  • թափոնների կառավարում (համայնքային, գյուղատնտեսական, վտանգավոր… և այլն), 
  • շրջակա միջավայրի մոնիտորինգ,
  • կլիմայի փոփոխության վրա ազդեցությունները (մեղմացում և հարմարվողականություն),
  • կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության այլ ոլորտներ։

Հուշագրի շրջանակում  կիրականացվեն համատեղ սեմինարներ, աշխատաժողովներ և հանդիպումներ ՝ գիտնականների, փորձագետների  և այլ շահագրգիռների մասնակցությամբ, ինչպես նաև կկազմակերպվեն փորձագետների, գիտնականների և պատվիրակությունների փոխայցելություններ։

ajax-loader