Հայաստանի թիմը Եգիպտոսում անցկացվող ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթի եզրափակչում է

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում ապրիլի 14-19-ը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի բարձր հովանու ներքո անցկացվում է «ICPC (Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ) համաշխարհային եզրափակիչ 2023» միջոցառումը, որը համարվում է ծրագրավորման ոլորտում համալսարանական ամենահեղինակավոր մրցույթը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը։

438093757_734530728872702_9098261604591859572_n.jpg (27 KB)

Մրցույթին մասնակցած աշխարհի 3400 համալսարաններից եզրափակիչ փուլ է անցել 111 երկրներ ներկայացնող 131 թիմ (2500 մասնակից), որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ԵՊՀ երեք ուսանողներից բաղկացած թիմը։

Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի գլխավորությամբ։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նույնպես գտնվում է Լուքսորում՝ ՀՀ պատվիրակությանն աջակցելու նպատակով։

438098673_734537845538657_6342028358259719544_n.jpg (110 KB)

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սաբրին և Լուքսորի նահանգապետ Մուստաֆա Ալհեմը։

438086341_734530932206015_803068469501343899_n.jpg (58 KB)

Ապրիլի 16-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ICPC հիմնադրամի ղեկավար Բիլ Փաուչերի և կազմակերպչական թիմի հետ։

ajax-loader