Tag Archives: ընտրություն

Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում  մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ ...

Կարդալ ավելին »

ՀՌՀ-ն ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերին հորդորում է հարգել խոսքի ազատության սկզբունքները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ դիմելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։ «2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ...

Կարդալ ավելին »

Աբխազիայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թվականի մարտի 3-ի նիստում հաստատել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ պետության ղեկավար է ընտրվել Բադրա Գունբան։ Այդ մասին հայտնում է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ըստ ԿԸՀ-ի՝ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 143 651, որից քվեարկությանը մասնակցել է 100 412 մարդ` 69,90%-ը։ Նախագահի թեկնածու Բադրա Գունբան ստացել է 54 954 ձայն, որը ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Վերոնշյալ քվեարկության օրերն են 2025 թվականի մարտի 30-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 5-ը։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ  Լուսինե Էդմոնդի Մովսեսյանը ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել խնդիրները Վրաստանի ընտրություններում

Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել ապահովել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների հետաքննությունը, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները, այ դհայտարարությունը հրապարակել է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Ֆարա Դահլալան։ Մամուլի քարտուղարը նշել է, որ դիտորդների միջազգային առաքելությունը նշել է մրցակցության անհավասար պայմանները քաղաքական ուժերի միջեւ Վրաստանի ընտրություններում, ինչը խափանում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ։ «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին տեղեկությունները պետք ...

Կարդալ ավելին »

Կքրեականացվի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն, մանդատից հրաժարվելուն հարկադրելը

Ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը քրեականացվում է՝ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը: «Քաղաքացիներն ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները: Օրինակ՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, հայտնում է NewsGeorgia-ն։ Սա ձևական խորհրդանշական ակտ է։ Ըստ Սահմանադրության՝ հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվում են «խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանալու օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»։ Վրաստանում ընտրությունների օրվա նշանակմանը զուգահեռ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ «Ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր եմ ստորագրել։ Եկել է որոշման օրը, ...

Կարդալ ավելին »

Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

Երևանի քաղաքապետ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի համար հասկանալի չէ, թե ինչ արժեքներ է դավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  Քաղաքապետի համհասկանալի չէ նաև՝ արդյոք շարժման անդամները կիսում են ժողովրդավարական արժեքները։ Ավինյանն այդ մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։   Քաղաքապետը նշեց, որ ինքը վստահ է իր քաղաքական ուժի գաղափարախոսության վրա, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։  «Վստահ ...

Կարդալ ավելին »

Առաջինը՝ «բրեքսիթից» հետո. Մեծ Բրիտանիայում սկսվել են համընդհանուր ընտրությունները

Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի 650 ընտրական օկրուգներում հինգշաբթի առավոտյան բացվել են ընտրատեղամասերը։ Սրանք առաջին համընդհանուր ընտրություններն են Մեծ Բրիտանիայում Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո, տեղեկացրել է Euronews-ը։ Ընտրատեղամասերը աշխատանքն սկսել են տեղի ժամանակով ժամը 7-ին։ Քվեարկությունը կտեւի մինչեւ ժամը 22.00-ն, ինչից հետո կհրապարակվեն առաջին արդյունքները՝ հիմնված ընտրողների հարցումների վրա։ Արդյունքները կամփոփվեն գիշերը, եւ ինչպես սպասվում է, ընտրական օկրուգների ...

Կարդալ ավելին »

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 08:30-ին): Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Ինչպես հայտնել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, ընտրատեղամասերի փակումը նախատեսված է ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 18:30-ին), բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա   երկարաձգելու դրանց աշխատանքը։ Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ ...

Կարդալ ավելին »
ajax-loader