ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում

Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։

Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 հազար 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 հազար 355 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7325 ձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2553 ձայն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1443 քվե։

ajax-loader