Tag Archives: համայնք

Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը

Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։ Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն առաջարկում է մարզերում համայնքային մասհանումներ իրականացնել

Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով: Հարցը քննարկվել է ՀՀ կառավարության նիստում։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ,  ներկայացվել են ...

Կարդալ ավելին »

Նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին. նախաձեռնվել է վարույթ

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը ...

Կարդալ ավելին »

Գառնի համայնքի 2 բնակավայրում բենզալցակայաններ են ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 12/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմինց հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային ...

Կարդալ ավելին »

Արարատի համայնքներից մեկի նախկին ղեկավարի՝ պետությանը պատճառած վնասն ամբողջովին վերականգնվել է

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին ու պետությանը պատճառված վնասը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է ...

Կարդալ ավելին »

2024-ից համայնքներին տրվող դոտացիաներն աճում են․ Փաշինյան

Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև համապատասխան տեսանյութ։ «Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է ...

Կարդալ ավելին »

Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։

Կարդալ ավելին »

Լյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։ Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։ Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն աջակցություն ստանալ կոմունալ վճարումների և այլ ծախսերի համար

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ 82 համայնքների և բնակավայրերի  սոցիալական աջակցության տրամադրումը։ Ազգային ժողովի հերթական նիստին «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ օրենքի նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ ...

Կարդալ ավելին »

64 համայնքում 24-ժամյա հերթապահություն է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու համար

ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 967 քաղաքացի ժամը 8:00-ի դրությամբ ապահովվել է կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «ժամը 08։00-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել է հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք-շինություններում: Գործընթացն անընդհատ շարունակելով՝ ՀՀ-ի 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն: Աշխատանքային խմբեր են ստեղծվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader