Tag Archives: համայնք

Արժեքավոր խտանյութեր, տնտեսական և բնապահպանական ծրագրեր․ Չաարատը Կապան համայնքի ամենամեծ գործատուն է

 Սյունիքում  «Չաարատի» հանքավայրը հսկայական նշանակություն ունի ինչպես Կապան համայնքի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար՝ որպես տնտեսական և սոցիալական ներդրումների կարևոր գործոն։ Հանքավայրի գործունեության մասին armhanq-ը զրուցել է «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Ի՞նչ է ներկայացնում իրենից ընկերությունը։ – «Չաարատը» միջազգային կազմակերպություն է, որն ունի երկու հիմնական հանքավայր՝ Կապանում և Կիրգիզիայում։Վերջինը զարգացման փուլում է․ հետազոտված է, պաշարները հաստատված ...

Կարդալ ավելին »

Գավառի նոր կանգառներում տեղադրվել են համայնքի պատմության և բնության հուշարձանները ցուցադրող վահանականեր

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրված 15 կանգառներում  տեղադրվել են համայնքի տարածքում գտնվող բնության եւ պատմության հուշարձանները ցուցադրող  տեղեկատվական վահանակներ՝համապատասխան լուսանկարներով եւ տեքստով։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ համայնքի կանգառների ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 89 միլիոն 100 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 ...

Կարդալ ավելին »

Աստղաձորի նախկին ղեկավարի անփութության հետևանքով համայնքին 10 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

Պետական հողերի օտարումից գումարների մի մասը կփոխանցվի համայնքային բյուջե

Հայաստանում նախատեսվում է պետական հողերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները փոխանցել համայնքային բյուջե: Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք փոփոխություն, համաձայն որի հետայսու բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսից, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն և ...

Կարդալ ավելին »

Բարելավվել է Վարդենիս համայնքի 160 տնտեսության խմելու ջրի մատակարարումը

Վարդենիսի համայնքապետարանի եւ «Կամրջակ» միջազգային հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում բարելավվել է Վարդենիս համայնքի Ակունք գյուղի 160 տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը եւ որակը։ Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսի 5-ից եւ ավարտվել մայիսի 15-ին։ Կառուցվել է երկարության խմելու ջրատար Սուրիկ Ավետիսյան փողոցից մինչեւ Նարեկ Հովհաննիսյան փողոցն ընկած հատվածում։ Բազմաֆունկցիոնալ տեխնիկան եւ աշխատուժը տրամադրել է ...

Կարդալ ավելին »

ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում

Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։ Սիսիան համայնքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader