Բարելավվել է Վարդենիս համայնքի 160 տնտեսության խմելու ջրի մատակարարումը

Վարդենիսի համայնքապետարանի եւ «Կամրջակ» միջազգային հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում բարելավվել է Վարդենիս համայնքի Ակունք գյուղի 160 տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը եւ որակը։

Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսի 5-ից եւ ավարտվել մայիսի 15-ին։ Կառուցվել է երկարության խմելու ջրատար Սուրիկ Ավետիսյան փողոցից մինչեւ Նարեկ Հովհաննիսյան փողոցն ընկած հատվածում։ Բազմաֆունկցիոնալ տեխնիկան եւ աշխատուժը տրամադրել է Վարդենիսի համայնքապետարանը, խողովակները՝ «Կամրջակ» կազմակերպությունը։

«Ակունք գյուղի մի թաղամասի խմելու ջրատար խողովակները՝ Սուրիկ Ավետիսյան փողոցից մինչեւ Նարեկ Հովհաննիսյան փողոց գտնվում էին վթարային վիճակում եւ գրեթե օգտագործման համար այլեւս պիտանի չէին, քանի որ կառուցվել էին 1960-ական թվականներին եւ ենթարկվել կոռոզիայի, ծակված եւ կոտրված հատվածներից խողովակներում ներթափանցել էին կեղտաջրեր՝ բնակչության շրջանում համաճարակի սպառնալիք ստեղծելով։ Եվ ահա Վարդենիսի համայնքապետարանի եւ «Կամրջակ» կազմակերպության համագործակցության եւ ներդրումների շնորհիվ կառուցվեց նոր ջրագիծ պլաստիկ խողովակներով, ինչի շնորհիվ արդեն 160 տնտեսության` շուրջ 450 շնչով, ստանում է միանգամայն մաքուր խմելու ջուր»,- ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

ajax-loader