Tag Archives: Վարդենիս

Վարդենիս համայնքի Արփունք գյուղում կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մարտից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց, արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ։  ...

Կարդալ ավելին »

Վարդենիսի բուժկենտրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոնի շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման նպատակով հատկացված 20 միլիոն դրամ դրամաշնորհի շրջանակներում: Կատարվում են Վարդենիսի ԲԿ ...

Կարդալ ավելին »

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով,  Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ  հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման համար։ Իրացնելով հերթական օպերատիվ տեղեկությունը՝ ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում բացվել է տարեցների ցերեկային խնամքի կենտրոն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Կամրջակ» սոցիալական և բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով համայնքապետարանի հետ համագործակցությամբ բացվել է տարեցների խնամքի կենտրոն։ Ինչպես տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի տարեցները միմյանց հետ շփվելու, իրենց ժամանցն ու ազատ ժամանակն անցկացնելու վայր ունեն արդեն: Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնի բացումն առիթ է, որ նույն տարածքում ապրող, սակայն իրար վաղուց չհանդիպած մարդիկ շփվեն, նոր ծանոթություններ հաստատեն:  Տարեցների խնամքի ...

Կարդալ ավելին »

Վարդենիսի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով 3 բնակիչ առողջապահական աջակցություն է ստացել «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպությունից։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի ընտրությամբ ու «Կամրջակ» կազմակերպության միջոցներով մայրաքաղաքի բարձրակարգ բժշկական կենտրոններում անվճար վիրահատվել և  ստացիոնար  բուժում են ստացել Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Ծովակ բնակավայրերի մեկական բնակիչներ։ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության, որի արժեքը կազմել է 2 մլն ...

Կարդալ ավելին »

Միագրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրայինները փակելու մասին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում դիրքեր պահող տավուշցի երկրապահներն այցելել են սահմանային գյուղերի դպրոցներ

Բանակի տոնին՝ հունվարի 28-ին, Տավուշի մարզի ԵԿՄ կառույցի նախագահ, հրամանատար Յուրա Հարությունյանը մարտական ընկերների հետ այցելեց Վարդենիսի շրջանի Տրետուք և Կուտական գյուղերի դպրոցներ։ Ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում․ զրույցի թեման հայոց բանակն էր, ԶՈՒ մարտունակությունն ու զինվորների ոգին։ Յուրա Հարությունյանը շնորհակալագրեր փոխանցեց սահմանային գյուղերի մանկավարժներին և սաներին՝ նշելով, որ զինծառայողները շատ ավելի ամուր են կանգնում դիրքերում և ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ ...

Կարդալ ավելին »

Տղամարդը ՀԷՑ «Վարդենիս» մասնաճյուղից պարբերաբար գողացել է մոտ 90 կգ պղնձե մալուխ

 Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 23-ին, կեսգիշերն անց Աշտարակի Մուղնի թաղամասում ստուգման նպատակով կանգնեցրել են վարդենիսցի 32-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդեսը»: Ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝ բեռնախցիկում և սրահում նրանք նկատել են գունավոր մետաղներ: Վարորդը հայտնել է, որ փետրվարի սկզբից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀԷՑ ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տարածքից պարբերաբար գողացել է մոտ 90 կգ պղնձե մալուխ: Վարորդը և 31-ամյա ուղևորը ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում «Համայնքապետի գավաթ» մինի ֆուտբոլում հաղթել է «Սոթք» թիմը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացված «Համայնքապետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարում հաղթող է ճանաչվել Սոթք գյուղի համանուն թիմը։ Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, մրցաշարին մասնակից ութ թիմերից եզրափակիչ են դուրս եկել  «Սոթք» և «Ակունք» թիմերը։ Գեղեցիկ և գոլառատ հանդիպումն ավարտվել է մարտական ոչ ոքի՝ 4։4 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Սոթքի»  ֆուտբոլիստները, իսկ պատվավոր երրորդ հորիզոնականը ...

Կարդալ ավելին »
ajax-loader