Հայաստանում նախատեսվում է պետական հողերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները փոխանցել համայնքային բյուջե:
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք փոփոխություն, համաձայն որի հետայսու բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսից, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն և համապատասխանաբար համայնքային բյուջեներ կփոխանցվեն նաև պետական հողերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները, այսինքն՝ ոչ միայն պետական գույքից, այլ նաև պետական հողերի օտարումից առաջացած գումարներից»,-ասաց Տերտերյանը:
Փոխնախարարը սա համարեց համակարգային քայլ, ինչը թույլ կտա համայնքներում լրացուցիչ հնարավորություններ ստեղծել: