Մեր երկրում կան անվճար տրամադրվող դեղերի ցանկեր, որոնք անընդհատ ընդլայնվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Նեյրոֆիբրոզ հիվանդության դեմ գոյություն ունեցող դեղամիջոցը Հայաստանում անվճար չի տրամադրվում, մինչդեռ շատ երկրներում դա անվճար է տրամադրվում, մասնավորապես, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում: «Ես գիտեմ, որ 2024-ի բյուջեով մենք այդ դեղերի ...
Կարդալ ավելին »Tag Archives: բյուջե
Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների. 2023
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,702,636.7 մլն դրամ եկամուտների 94.97% կամ 1,617,050.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 15.03%-ով և կազմել 538,432.5 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 12.42%-ով և կազմել 95,720.3 մլն դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 43.63%-ով և ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով կառավարությունը բյուջեում լրացում է առաջարկում
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով առաջարկում է լրացում կատարել 2023 թ. պետական բյուջեում: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը: Սիրունյանը նախ վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թ. պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի կառավարության ...
Կարդալ ավելին »2024-ի բյուջեում պաշտպանության ծախսերն 125 տոկոսով․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի պետական բյուջեի պաշտպանական ոլորտի ծախսերը էական և առանցքային է համարում։ Փաշինյանն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ Վարչապետը նշեց, որ պաշտպանական ծախսերի աճի դինամիկան որևէ կերպ չի հակասում Կառավարության կողմից հայտարարված խաղաղության օրակարգին։ «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի ...
Կարդալ ավելին »Արցախի պետական բյուջեում շարունակում է մնալ շուրջ 3,1 մլրդ դրամ մնացորդ, որը սառեցված է. Շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից ...
Կարդալ ավելին »Կկառուցվի 3 նոր ջրամբար, ևս 15-ի մասով աշխատանքներ կտարվեն
2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շարունակել փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքներըԱյդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9–ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ կմեկնարկեն ...
Կարդալ ավելին »ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ
ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...
Կարդալ ավելին »ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ ֆինանսավորումը
ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։ մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Նա նշել է, որ խորհրդի հիմնական օրակարգն արդեն ձևավորվել է։ Դրանում տեղ կգտնեն տնտեսական և հումանիտար հարցեր, ԱՊՀ-ի մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։ ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն շարունակում է բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը. ՈՒՂԻՂ
Հայաստանի ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկումը, հերթագրված պատգամավորները հարցեր կուղղեն Կենտրոնական բանկի նախագահին: Ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջեի կատարողականի քննարկումն ավարտելուց հետո ԱԺ-ն կշարունկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը:
Կարդալ ավելին »Օրակարգում բյուջեի կատարման հաշվետվությունն է. ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի ազգային ժողովը շարունակում է հունիսի 13-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Խորհրդարանը կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, որից հետո կկայանա փակ գաղտնի քվեարկությունը: Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:
Կարդալ ավելին »