Tag Archives: նախագահական

Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև նաև ամբողջ երկրում։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։ «ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը անցել է 38 տոկոսը

Ադրբեջանում այսօր ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ, որին ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 38.57 տոկոսը, հայտնում է Azertec-ը: Այս մասին տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ֆարիդ Օրուջովը՝ նշելով, որ ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 499 հազար 033-ի: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում է արտահերթ նախագահական ընտրությունը: Նախագահի ...

Կարդալ ավելին »

Պուտինը նախատեսում է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրությանը. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել 2024 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ կարծում է, որ պետք է Ռուսաստանն առաջնորդի այս բարդ ժամանակաշրջանում։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։ Աղբյուրները, որոնք խոսել են չբացահայտվելու պայմանով, հայտնել են, որ Պուտինի խորհրդականները պատրաստվում են ընտրարշավի։ Հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինը երկիրը կղեկավարի մինչև 2030 թվականը։ Ըստ հարցումների՝ Ռուսաստանում Վլադիմիր ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահը տեսակապով զրուցել է Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին: Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ: «Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչ  այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները ...

Կարդալ ավելին »

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություն կանցկացվի

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Այսօր ավելի վաղ Միրզիյոևն ստորագրել է սահմանադրական օրենք, որը պետության ղեկավարին թույլ է տալիս վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել: Սրանք առաջին նախագահական ընտրություններն են լինելու այն բանից հետո, երբ սահմանադրության մեջ ուղղումներ մտցվեցին պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը հինգից մինչև յոթ տարի ...

Կարդալ ավելին »
ajax-loader