Հնդկաստանի հյուսիսում մոտ 100 մարդ է մահացել անոմալ շոգից

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 96 մարդ է մահացել անոմալ տապի հետևանքով: Այդ մասին հաղորդում է The Guardian-ի հրապարակումը։

Հրատարակության տվյալներով՝ Ուտար Պրադեշի նահանգում առավելագույն 43 աստիճան տաքություն է գրանցվել հունիսի 18-ին, իսկ հունիսի 17-ին Բիհար նահանգում գրանցվել է 44,7 աստիճան։ Իրավիճակը խորացնում է 25 տոկոս խոնավությունը։

Տեղական իշխանությունները կոչ են անում բնակչությանը, հատկապես տարեցներին, ցերեկային ժամերին մնալ տանը:

Ուտար Պրադեշի Բալլիա շրջանում վերջին երեք օրում շոգից ի հայտ եկած առողջական խնդիրներով հիվանդանոց է դիմել 300 մարդ՝ հիմնականում տարեցներ:

Ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանը տարվա ամենաշոգ շրջանն է Հնդկաստանի մեծ մասում: Այնուհետև ջերմաստիճանը փոքր-ինչ նվազում է, երբ երկիր են գալիս սեզոնային մուսոնային անձրևները։

ajax-loader