Tag Archives: Սոթք

Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Այդ մասին հայտնում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Ընկերությունից հայտնում են, որ Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Արդյունքում ընկերությունը բախվել է ֆորս մաժորային իրավիճակի: Նշվել է, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ «Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական ...

Կարդալ ավելին »

Սոթքում վիրավորված բուժակի վիճակը գնահատվում է բավարար․ ՔԿ

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորում է ստացել ...

Կարդալ ավելին »

Եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել. ԵՄ դեսպան

2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո հայկական կողմից հստակ խնդրանք է ներկայացվել տեղակայել դիտորդական առաքելություն Հայաստանում, հստակ համաձայնագիր կա՝ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին, որևէ ռազմական բաղադրիչ չկա։ Ցանկացած անկախ երկիր իրավասու է հրավիրել դիտորդներ։ Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա նշեց, որ դիտորդները դեռ ամբողջ թափով չեն գործում, ...

Կարդալ ավելին »

Ամռանը Սոթքում աշխատակիցների կրճատումներ կսկսվեն. հայտնի է՝ ինչո՞ւ

Սոթքի բաց հանքում աշխատանքների ավարտը նախատեսվել էր անցյալ տարվա աշնան վերջ, սակայն բանակցությունների և պնդումների արդյունքում դրանք շարունակվում են, և աշխատողների մեծ մասին կպահեն մինչև այս տարվա ամառ, որից հետո արդեն կսկսվեն կրճատումները: Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Վերջինս նկատեց՝ լիազոր մարմնի կամ Կառավարության աշխատանքի արդյունքում 5-6 ամսով երկարաձգվել ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել․ վիրավորվել է 2 զինծառայող

 Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին »

Դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանը չի խախտել․ Փաշինյան

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է ...

Կարդալ ավելին »

Սոթքի ուղղությամբ լարվածությունն էական նվազել է. ՊՆ

Սոթքի ուղղությամբ լարվածությունը ժամը 10:00-ի դրությամբ էականորեն նվազել է: Այդ մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

Կարդալ ավելին »

Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմը Պոլիտեխնիկում վերապատրաստում է անցել

Պոլիտեխնիկի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվել է Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի 10 աշխատակցի մասնագիտական դասընթացի վերապատրաստում՝ «Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակում»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Առարկան, ընդհանուր ծավալով՝ 72 ժամ, դասավանդել են «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ա.Հ. Հովհանիսյանը և դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ. Ալավերդյանը: Դասընթացի ավարտին ...

Կարդալ ավելին »
ajax-loader